Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյան
Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1960 թ․ հունիսի 18-ին՝ Բեյրութում։ Ավազանի անունը՝ Գևորգ։
1971-1977 թթ.- Բեյրութի Վահան Թեքեյան վարժարան։
1977-1979 թթ.- Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանք։
1979-1986 թթ․- Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
1989-1990 թթ․- Շվեցարիայի ժնև քաղաքի և Նյու Յորքի Կոլումբիա համալսարաններ։
1990-1993 թթ․- Ռիչմոնդի Աստվածաբանական ճեմարան և Վիրջինիայի համալսարան:
2003 թ․-Ինդիանա նահանգի «Երրորդություն» աստվածաբանության ճեմարան /Աստվածաբանության մագիստրոս/։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1986 թթ․- սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։
1987 թ․-կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Քեշիշյանի։
1988 թ․- մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ․ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Աղթամարի կաթողիկոսությունը»։
2023 թ․- եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1986-1987 թթ․- Վեհարանի քարտուղար:
1987-1988 թթ․- Վանքուվերի (Կանադա) հայ համայնքի հոգևոր հովիվ։
1990-1993 թթ․- Ռիչմոնդի Սուրբ Հակոբ եկեղեցու (Վիրջինիա, ԱՄՆ) հոգևոր հովիվ։
1993-1994 թթ․- Նյու Յորքի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ։
1994-1997 թթ․- Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու(Ֆլորիդա, ԱՄՆ) հոգևոր հովիվ:
1997-2002 թթ․- Սբ. Վարդանանց եկեղեցու (Չելմսֆըրդ, ԱՄՆ) հոգևոր հովիվ։
2001 թ․- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի 1700-ամյակի հանձնախմբի անդամ:
2002-2003 թթ․- այցելու հովիվ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի եկեղեցիներում:
2003-2009 թթ․- Կալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ եկեղեցու հովիվ։
2005-2009 թթ․-Հնդկաստանի հայկական եկեղեցիների հովվության և Հայկական Մարդասիրական ճեմարանի կառավարիչ:
2009-2022 թթ․- Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու (Փենսիլվենիա, ԱՄՆ) հոգևոր հովիվ։
2022 թ․-ից Իրաքի հայոց թեմի առաջնորդ։